Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզը հիվանդանոցում այցելել է այն տղամարդուն, ով առանց զենքի հարձակվել էր ահաբեկչի վրա և կարողացել էր խլել նրա ինքնաձիգը նրանից։
Դիմելով նրան՝ վարչապետը Ահմեդին անվանել է ազգային հերոս՝ ընդգծելով, որ նա իր կյանքը վտանգի է ենթարկել՝ Բոնդի լողափում ուրիշներին փրկելու համար։ Ալբանեզեի խոսքով՝ ավստրալացիների լավագույն որակները դրսևորվում են ամենադժվար պահերին, և կիրակի երեկոյան տեղի ունեցածը դրա վառ օրինակն է եղել։ Նա շնորհակալություն է հայտնել Ահմեդին բոլոր ավստրալացիների անունից։
Եթե հարձակվողը ժամանակին չվնասազերծվեր, Սիդնեյի հարձակման զոհերի թիվը կարող էր զգալիորեն ավելի մեծ լինել, գրել են ավստրալական լրատվամիջոցները։

Русский