Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Միհրան Հարությունյանը որդու հետ է նշում հաղթանակը (տեսանյութ)

Blog Image

Ռիոյի Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը հերթական հաղթանակն է գրանցել խառը մենամարտերում (MMA)։

Լոս Անջելեսում կայացած UpNextFighting 30 (UNF 30) մրցաշարի շրջանակում հայ մարտիկն ուժերն է չափել ԱՄՆ-ն ներկայացնող Շեյն Տորեսի հետ։ 66,5 կգ քաշային կարգում անցկացված դիմակայությունը ձգվել է նախատեսված ողջ ժամանակահատվածում և ավարտվել մրցավարների միաձայն որոշմամբ՝ հօգուտ Միհրան Հարությունյանի։

Հաղթանակը Հարությունյանը տոնել է յուրօրինակ կերպով՝ օկտագոն դուրս գալով իր մեկամյա որդու հետ։

Տեսանյութը՝ այստեղ 

 

Send