Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Դեպքի վայրում նշված փողոցի 59 տան բնակիչը ասում էր, որ գազատար խողովակին հարվածել է կցորդիչով բեռնատար և տապալել գետնին, ինչից հետո դեպքի վայրից հեռացել է բեռնատարը։ Նա նշեց նաև, որ գազատար խողովակի տապալելու հետևանքով վնասվել է նաև կայանված ավտոմեքենայի դիմապակին և թափքը։

Русский