Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթթալգազի շրջանում վաղ առավոտյան տեղի է ունեցել 5.6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Այն զգացվել է նաև Մալաթիային հարակից Քահրամանմարաշ, Գազիանթեփ, Ադըյաման, Շանլըուրֆա, Դիարբեքիր, Էլազըղ, Կայսերի և Սիվաս նահանգներում։ Երկրաշարժը տեղի է ունեցել 7.03 կմ խորության վրա։
Մարդիկ խուճապահար դուրս են եկել փողոց, գրել են ԶԼՄ-ները։

Русский