Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Այս պահի դրությամբ իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին. Իրանագետ

Blog Image

Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ այսօր երկու նավթատար նավեր, փորձելով շրջանցել Հորմուզի նեղուցի իրանական անցման ուղին, պայթել են արկերի վրա։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հայտնում են, որ գրեթե միաժամանակ Սաուդյան Արաբիայի ալ-Ջուբայլ նավահանգստի մոտակայքում երկու այլ նավթատար ենթարկվել են հարձակման և չեն կարողացել շարունակել նավարկությունը։ Հայտնի չէ, թե ով է եղել հարձակումն իրականացնողը, սակայն ենթադրվում է, որ դա կարող է լինել Իրաքում իրանամետ «Հաշդ ալ-Շաաբի» կազմակերպության պատասխանն իր ռազմակայաններից մեկի վրա օդային հարձակման պատճառով։

«Նավթի գինն այսօր միջազգային շուկայում հասել է վերջին հինգ ամիսների ամենաբարձր նիշին, և ենթադրվում էր, որ եթե այն հատի 115 դոլարի հոգեբանական սահմանը, դրա աճի վերահսկողությունն էլ ավելի կբարդանա։

Ակնհայտ է, որ այս պահի դրությամբ մի շարք կոմբինացված ռազմական գործողություններով իրանական կողմը կարողացել է հասնել նավթի գների աճին և փորձում է շարունակական դարձնել այդ միտումը, ինչը հարվածում է նախագահ Թրամփի դիրքերին նախընտրական շրջանում գտնվող ԱՄՆ-ում»,- գրել է Ոսկանյանը։ 

Send