ԱՄՆ-ն և Իրանը պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար ստեղծել են 4 թիմ, հայտնել է «Press TV»-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
Նրանք կքննարկեն պատժամիջոցների մեղմացման, միջուկային հարցեր, վերակառուցման և տնտեսական զարգացման, մոնիթորինգի հարցեր։
Ղարիբաբադին հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից 12 միլիարդ դոլարի (երկու 6 միլիարդ դոլարի տրանշերով) ազատման համաձայնագրի իրականացումը «մտնում է գործառնական փուլ»։
Բացի այդ, ըստ իրանցի պաշտոնյայի, հաստատվել է Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցման մեխանիզմը, նաև Լիբանանում «հակամարտությունների լուծման ստորաբաժանումը»՝ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ։
«Տեխնիկական բանակցությունների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր իրանական նավթի և նավթաքիմիական արտադրանքի, նավթամթերքի և բոլոր դրանց հետ կապված ծառայությունների վաճառքի ընդհանուր լիցենզիա տրամադրելու համար, և ձեռք են բերվել համաձայնություններ սառեցված ակտիվների ազատման վերաբերյալ»։ Համապատասխանաբար, ամերիկյան կողմը տրամադրել է նավթի և նավթաքիմիական արտադրանքի, նավթամթերքի և դրանց հետ կապված ծառայությունների վաճառքի ընդհանուր լիցենզիա», - ասել է փոխնախարարը։

Русский