Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանը հայցեր է ներկայացրել Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ

Blog Image

Նիկոլ Փաշինյանը երկու հայց է ներկայացրել գործարար Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ զրպարտություն համարվող տվյալների հերքման և յուրաքանչյուրով 6 մլն դրամ փոխհատուցման պահանջով։

Հայցերից մեկը վերաբերում է Սամվել Կարապետյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ Կանադայում տուն ունենալու հայտարարությանը։

Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակային հերքել հետևյալ բովանդակությամբ և կարգով․ «Բովանդակությունը՝ «2026 թվականի մայիսի 25-ին ես՝ Սամվել Սարգսի Կարապետյանս, տարածել եմ տեղեկություն, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կանադայում ունի տուն։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը ամբողջությամբ զրպարտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը»։

Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը` «300 000 ադրբեջանցիների վերադարձի` թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգ մտցնելու փորձերի համար»։ Պահանջում է հերքում ու 6 մլն դրամ` որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում։ Գործը մակագրվել է դատավոր Արմենուհի Բադիրյանին։

Send