Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Բուրյաթիայի Հանրապետության Բայկալ լճում «Խիվուս» անվանումով նավ է շրջվել։

Նավի վրա զբոսաշրջիկների թվում է եղել նաև 14-ամյա երեխա։ «Խիվուս»-ում եղել է 18 մարդ, որոնցից առնվազն հինգը մահացել են, այդ թվում՝ նավի կապիտանը։ Զբոսաշրջիկները Մոսկվայից և Մոսկվայի մարզից են եղել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ «Խիվուս» նավն այսօր շրջվել է Չերեպախա շրջանում՝ ափից մոտավորապես 30 մետր հեռավորության վրա։

«Խիվուս»-ն օգտագործվում է Բայկալ լճում ձմեռային էքսկուրսիաների ժամանակ՝ սառույցի, ձյան և ջրի վրա ճանապարհորդելու համար։ Նավի շրջվելու հետևանքով մահացել է չորս կին և մեկ տղամարդ։

Send