Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ընտրություններից առաջ ՔՊ-ական համայնքապետը ստորագրել է սոցիալական աջակցության որոշում

Blog Image

Խորհրդարանական ընտրություններից առաջ Թալինի ՔՊ-ական համայնքապետ Տավրոս Սափեյանն ապրիլի 27-ին ստորագրել է սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ թիվ N 793-Ա որոշումը։

Որոշման համաձայն՝ «ՎԱՐԴԱՆՅԱՆՑ» ՍՊԸ-ին փոխանցվել է  370,000  ՀՀ դրամ, ինչպես նաև՝ ԼԱԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՁ-ին՝ 30,000՝ՀՀ դրամ՝ շահառուներին սնունդ ձեռք բերելու նպատակով։

Բացի այդ, 9 անձի սոցիալական աջակցություն է ցուցաբերվել՝ 30,000- 40,000 դրամից մինչև 100,000 դրամի չափով։ Նաև փոխանցվել են տարբեր քաղաքացիների սպառած  էլեկտրաէներգիայի, ջրի գումարը, 54,160 դրամի չափով դեղորայքի գումար։

 

Send