Միլիարդատեր Իլոն Մասկը և ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշ պաշտոնյաներ կկանչվեն դատարան՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) լուծարման գործով ցուցմունք տալու համար, գրել է «Axios»-ը։
Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Իլոն Մասկի կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) սկսել էր ԱՄՆ բյուջեի ծախսերի լայնածավալ աուդիտ։ Փաստացի, Մասկի նախաձեռնությամբ USAID-ի գործունեությունը ժամանակավորապես կասեցվել է հետագա վերակազմակերպման համար։
Պորտալի տվյալներով՝ Մասկը և Պետդեպարտամենտի պաշտոնյաները կանչվում են դատարան USAID-ի աշխատակիցների պատճառով, որոնք դատական հայցեր են ներկայացրել գործակալության ֆինանսավորման կրճատման վերաբերյալ։
ԱՄՆ շրջանային դատավոր Թեոդոր Չոուանի խոսքով՝ Մասկին դատարան կանչելուց բացի այլընտրանք չկար։ Նա հավելել է, որ անհնար է տեղեկատվություն ստանալ փաստաթղթերից կամ ցածրաստիճան պաշտոնյաներից։ Ավելին, Չոուանը մեջբերել է նախկին որոշումները, որոնք պարզել են, որ միլիարդատերը USAID-ը լուծարելու որոշում է կայացրել առանց համապատասխան լիազորության։

Русский