Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի․ Ավանեսյան

Blog Image

Գավառ քաղաքում այսօր Նիկոլ Փաշինյանին և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած 69-ամյա քաղաքացու հարցով նախարարը գրել է․

«Ուզում եմ տալ պարզաբանում, որպեսզի թյուրըմբռնում չլինի: Ներկայացված տուփը ոչ թե դեղ էր, այլ սննդային հավելում: ՀՀ առողջապահության նախարարությունը ապահովագրության և օֆերտայի շրջանակում 65+ անձանց տրամադրում է «Հիմնական դեղերի ցանկում» ընդգրկված դեղերը:

Ներկայացված սննդային հավելման արտադրման թիվը`08.2024 և այն ժամկետի մեջ է մինչև 2027թ (կկցեմ ներքևում):

Գավառ բժշկական կենտրոնի տնօրենին հանձնարարել եմ կազմակերպել քաղաքացու ընդունելությունը և ևս մեկ անգամ կատարել առողջապահական կարիքի գնահատում»:

Send