Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առանձին հատվածներում հնարավոր է անձրև․ եղանակն այս օրերին

Blog Image

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

(29.09-04.10.2026թ.)


Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 30-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

 

Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 29-ի ցերեկը շրջանների մեծ մասում, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ի ցերեկը, հոկտեմբերի 1-4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ 
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ի ցերեկը կնվազի 4-7, հոկտեմբերի 1-4-ին ևս 3-5 աստիճանով։

 

Send