Կիեւը քննարկում է Ռուսաստանի մասնակցությունը Դոնեցկի այն մասի կառավարմանը, որը ներկայումս Ուկրաինայի կառավարության վերահսկողության տակ է, հաղորդել է «The New York Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Այս հնարավորությունը քննարկվել է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ, որոնք տեղի են ունեցել Ժնեւում փետրվարի 17-18-ին,
Ըստ տեղեկությունների՝ քննարկումը կենտրոնացած է եղել այս տարածաշրջանում ապառազմականացված գոտու և քաղաքացիական վարչակազմի հնարավոր ստեղծման վրա, որը կներառի Մոսկվայի և Կիեւի ներկայացուցիչներին:
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովն ավեի վաղ հայտարարել էր, որ Կիեւը և Արևմտյան երկրները ստիպված կլինեն ճանաչել Ռուսաստանի նոր տարածաշրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները:
Նրա կարծիքով՝ դա անհրաժեշտ է հակամարտությունը լուծելու և ապագայում հետագա ցնցումները կանխելու համար:

Русский