Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Սաուդյան Արաբիան փակում է Բահրեյնին կապող կամուրջը | Թրամփը կարող է հետաձգել Իրանի ենթակառուցվածքներին հարվածները

Blog Image

- Սաուդյան Արաբիան փակում է Ֆահդ թագավորի կամուրջը

Սաուդյան Արաբիան փակել է Ֆահդ թագավորի կամուրջը, որը կապում է երկիրը Բահրեյնի հետ՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու սպառնալիքների և Թեհրանի կողմից պատասխան քայլերի մտավախությունների ֆոնին։ Ֆահդ թագավորի կամուրջը կամուրջների և ամբարտակների համալիր է, որը կապում է Ալ Խոբար քաղաքը Բահրեյն կղզի-պետության հետ։

 

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հետաձգել Իրանի ենթակառուցվածքներին հարվածները — Axios

«Եթե նախագահը հասկանա, որ համաձայնագիր է կնքվում, նա, հավանաբար, կձեռնպահ մնա։ Սակայն որոշումը միայն իրենն է», - պորտալին ասել է աղբյուրը։ ԱՄՆ պատերազմի նախարարությունը կասկածում է, որ համաձայնագիրը կերկարաձգվի։

Ըստ պորտալի՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հատուկ դեսպանորդներ Սթիվ Վիտկոֆֆն ու Թրամփի փեսա Ջարեդ Քուշները բանակցությունների կողմնակից են։ Սպիտակ տունը Իրանի արձագանքը հրադադարի առաջարկին ընկալեց որպես բանակցային մանևր։

Send