Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանի աշակերտները hարվածներ են hաuցրել 17-ամյա տղայի. Shamshyan

Blog Image

Ապրիլի 17-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ ժամը 09։45-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում մարզի ավագ դպրոցներից մեկի բակում 11-րդ դասարանցիների միջև տեղի է ունեցել ծեծկռտուք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը ժամը 09։45-ի սահմաններում նախ դպրոցի բակում, այնուհետև կողային հատվածում նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ, Կոտայքի մարզի բնակիչներ 16-ամյա Ա․ Հ․-ն և 16-ամյա Կ․ Հ․-ն  անհիմն պատճառաբանությամբ վիճաբանել են 17-ամյա Տ․ Մ․-ի հետ, որի ժամանակ Ա. և Կ. Հ․-երը հարվածներ են հասցրել Տ.Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Տ.Մ․-ն, Ա. և Կ. Հ․-երը ծնողների հետ միասին ներկայացվել են ոստիկանության Կոտայքի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Send