Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի դեմ դատի տալու հնարավորությունը, գրել է «The Telegraph»-ը։
Ավելի վաղ ՖԻՖԱ-ն հայտարարել էր «FIFA Forward Enterprise» (FFE) առևտրային դուստր ձեռնարկության ստեղծման մասին, որի միջոցով կազմակերպությունը պլանավորում էր վաճառել Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը մասնավոր ներդրողներին։ Այս գաղափարը հետագայում մերժվել էր։
ՈՒԵՖԱ-ն զգուշացրել է ՖԻՖԱ-ին չհեռացնել FFE-ին վերաբերող ցանկացած նյութ։ Կան նաև տեղեկություններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի եղբոր՝ Ջոշուա Քուշների դեմ սպասվող դատական գործընթացների մասին, որին ՖԻՖԱ-ն պլանավորում էր վաճառել իր դուստր ընկերության 20 տոկոս բաժնեմասը։ Բացի այդ, նախագծին մասնակցած «BANN Ventures» ընկերության ղեկավար Գրեգ Մաֆֆեյը, «JP Morgan» բանկը և «OpenEconomics» ընկերությունը ստացել են համապատասխան նամակներ։

Русский