Շիրակի մարզի քրեական ոստիկանները տաք հետքերով վնասազերծել են հարազատ հորն ու մորը սպանած կասկածյալին, հայտնել է Shamshyan-ը։
Դեկտեմբերի 16-ին սպանություններ էին տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկում դիեր կան:
Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված սեփական տանը հայտնաբերել են ամուսինների դիերը:

Русский