Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Քադաֆիի uպանված որդու անվտանգության աշխատակիցները լքել են նրան հարձակումից 1.5 ժամ առաջ

Blog Image

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի անվտանգության աշխատակիցները լքել են նրան սպանությունից մեկուկես ժամ առաջ, հայտարարել է Հետաքննչական կոմիտեի աղբյուրը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ, գրել է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի նշել է, որ Զինտան քաղաքում հարձակվողները արձակել են «19 կրակոց, որոնցից մեկը՝ գլխին»: Հարձակման ժամանակ տեսախցիկներն աշխատել են:

Ջամահիրիայի առաջնորդի երկրորդ որդին՝ Սեյֆ ալ-Իսլամը, սպանվել է իր տանը փետրվարի 3-ին՝ 53 տարեկան հասակում: Նա որևէ պետական ​​պաշտոն չի զբաղեցրել, բայց կարևոր դեր է խաղացել արտաքին քաղաքականության բանակցություններում՝ մինչև 2011 թվականին ռեժիմի անկումը: Լիբիայում «արաբական գարնան» իրադարձություններից հետո նա դատապարտվել է մահապատժի, սակայն դատավճիռը հետագայում չեղյալ է հայտարարվել:

Քադաֆիի որդին առաջադրվել է նախագահի պաշտոնում 2021 թվականին, երբ Լիբիան փորձել է անցկացնել խորհրդարանական և նախագահական ընտրություններ: 

Send