Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Հուսով ենք, որ Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության փաստաթուղթը կստորագրվի Փաշինյանի՝ Թեհրան այցի ընթացքում. Խալիլ Շիրղոլամի

Blog Image

«Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև բարեկամությունն ու կապը հազարամյակների պատմություն ունի և այն ինչ մենք այսօր տեսնում ենք, այդ պատմական, մշակութային և քաղաքակրթական կապի դրսևորումն է»,-այդ մասին այսօր՝ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային տոնի՝ Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության ժամանակ իր ելույթում ասել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։

Միջոցառմանը մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը;

Դեսպանը հիշեցրեց, որ նախորդ տարի ստորագրվել է երկու երկրների միջև համագործակցության 12 հուշագիր։

«Իրանի և Հայաստանի միջև Ռազմավարական համագործակցության վերաբերյալ համապարփակ փաստաթղթի ստորագրումը հուսով ենք կարվի ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանի՝ այս տարի Թեհրան կատարելիք այցի ընթացքում»,- ասաց դեսպանը:

Նա նշել է, որ այս տարի նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ տարեդարձը և Իրանը առաջին երկրներից էր, որը ճանաչեց Հայաստանի անկախությունը:

«Իրանի 150,000-անոց հայ համայնքը և Իրանում գտնվող տասնյակ հայկական կարևոր սրբավայրերը վկայում են այս անքակտելի կապի մասին»,- ասաց Խալիլ Շիրղոլամին

Դեսպանի խոսքով՝ 2025թ. առաջին 11 ամիսների ընթացքում Իրանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալը, չհաշված պաշտպանական ոլորտը, հասել է 698 միլիոն դոլարի, և երկու երկրների ղեկավարների կողմից նախանշված՝ 3 միլիարդ դոլարին հասնելու տեսլականը դեռ առջևում է։

Նա հայտնել է, որ Իրանը ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը և համոզված է, որ տարածաշրջանի համապարփակ զարգացման և կապերի խորացման նախապայմանը տարածաշրջանի ժողովուրդների միջև խաղաղությունն ու բարեկամությունն է։

Send