Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավստրալիացի դեռահասը մեղադրվում է Իսրայելի նախագահ Հերցոգի դեմ մաhափորձ կատարելու մեջ

Blog Image

Ավստրալիայում 19-ամյա դեռահասի մեղադրանք է առաջադրվել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին երկիր նախատեսված այցից առաջ մահափորձ կատարելու մեջ:

Ավստրալիայի դաշնային ոստիկանության տվյալներով, ենթադրաբար դեռահասը անցյալ ամիս սոցիալական ցանցերում սպառնալիքներ է հրապարակել՝ ուղղված «օտարերկրյա պետության ղեկավարին և միջազգային պաշտպանության տակ գտնվող անձին»:

Մեղադրանքը նախատեսում է առավելագույնը 10 տարվա ազատազրկում: Ոստիկանությունը պաշտոնապես չի նշել սպառնալիքներ հնչեցնող անձի անունը, սակայն ավստրալիական լրատվամիջոցները սպառնալիքը կապել են Հերցոգի հետ: «Sydney Morning Herald»-ը հաղորդել է, որ կասկածյալը ենթադրաբար uպառնացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նախատեսվում է, որ Իսրայելի նախագահը փետրվարի 8-ին կժամանի Ավստրալիա՝ վարչապետ Էնթոնի Ալբանեզեի հրավերով հնգօրյա այցով: Այցի ընթացքում Հերցոգը նախատեսում է հանդիպել անցյալ տարվա դեկտեմբերին Սիդնեյի Բոնդի լողափում Խանուկայի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցներից տուժածների և զոհերի ընտանիքների հետ։ Զոհվել էր 15 մարդ։

Իսրայելի նախագահի այցն արդեն իսկ բողոքի ցույցեր է առաջացրել պաղեստինամետ խմբերի կողմից, որոնց հանրահավաքներ են նախատեսված Ավստրալիայի խոշոր քաղաքներում։

Send