Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին

Blog Image

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։

Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ընդգծվել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը։

Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

Ազգային ժողով

Send