Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Զախարովան արձագանքել է Սոլովյովի՝ Հայաստանի վերաբերյալ մեկնաբանություններին

Blog Image

Ռուսաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունները «նրա անձնական կարծիքն է», որը «բազմոցային վերլուծաբանները» ներկայացրել են որպես Ռուսաստանի Դաշնության գործնականում պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը մեջբերել է Հայաստանի և Կենտրոնական Ասիայի հետ համեմատած Վենեսուելայի և Սիրիայի հարցերի «երկրորդական նշանակության» մասին Սոլովյովի դիտարկումները։ Նա հարցրել է, թե արդյոք քաղաքական մեկնաբանի հայտարարությունը կարող է համապատասխանել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

«Սա լրագրողի կարծիք է և այն արտահայտվել է մասնավոր հեռուստաալիքով։ Ես կարդացի մեջբերումները և չեմ հիմնվել համատեքստից դուրս բերված արտահայտությունների վրա։ Այսպիսով, այս կարծիքը իրականում ձևակերպվել է որպես հարցադրում, այն հայտարարություն չէր, այլ հարց էր՝ հռետորական թե այլ, արդեն այն իմ հարցը չէ», -ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ այս արտահայտությունները «բազմոցային վերլուծաբանների» կողմից ներկայացվել են սադրիչ ձևով՝ որպես գրեթե Մոսկվայի պաշտոնական դիրքորոշում, ինչը, նրա խոսքերով, անընդունելի է։

Send