Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանը հարվածել է Քուվեյթում ամերիկյան ռազմաբազային

Blog Image

Իրանը հայտարարել է Քուվեյթում ամերիկյան ռազմաբազայի վրա հաջող հարվածի մասին։

Քուվեյթի «Ալի ալ-Սալեմ» ավիաբազայի վրա հրթիռային հարվածի հետևանքով ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի երկու անգար և ինքնաթիռների, ուղղաթիռների մեկ վառելիքի բաք, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայությունը։

«Քուվեյթի մուսուլմանները պետք է իմանան, որ ագրեսորի պատիժը կշարունակվի մինչև մուսուլմանական հարստության և ազգային ռեսուրսների թալանը դադարեցվի, և մինչև ամերիկացի օկուպանտներն ու ավազակները չվտարվեն տարածաշրջանից», - ասվում է հայտարարության մեջ։

Send