Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Թեհրանը պատրաստ է քննարկել միջնորդ երկրների՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկները․ Իրանի ԱԳ նախարար

Blog Image

Թեհրանը պատրաստ է քննարկել միջնորդ երկրների՝ պատերազմը դադարեցնելու վերաբերյալ առաջարկները, եթե դրանք ներառեն Իրանի վնասների փոխհատուցում, ասել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Շատ բարեկամ երկրներ առաջարկել են գաղափարներ և արտահայտել իրենց պատրաստակամությունը՝ դեր խաղալու խաղաղության հասնելու մեջ։ Եթե լինի պատերազմը դադարեցնելու առաջարկ, որը համապատասխանում է մեր պայմաններին… և Իրանի կրած վնասները փոխհատուցվեն, ապա մենք անպայման կլսենք այն», - ասել է Արաղչին «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում։

Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ Թեհրանն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է «իր ընկերներին» և ընդգծել, որ երկիրը դեռևս չի համաձայնվում հրադադարին։

Send