Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային

Մադրիդում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել (տեսանյութ)

Blog Image

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել։

Իսպանիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել Մադրիդ համայնքում և Ավիլա նահանգում (Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքում)։ 

«Մադրիդում և Ավիլայում հրդեհների պատճառով հայտարարվել է ազգային արտակարգ դրություն», - ասվում է երկրի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

Հրդեհների տարածման պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան 10,000 մարդու։ Մադրիդի համայնքի արտակարգ ծառայությունների հայտարարության համաձայն՝ «հրդեհները մնում են անվերահսկելի»։

Բացի այդ, հրդեհների վտանգը շարունակում է մնալ չափազանց բարձր երկրի մեծ մասում։

Send