Տարածքային հարցը կլինի Աբու Դաբիում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև քննարկումների հիմնական թեման, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Վիտկոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայից մեկնել են Աբու Դաբի՝ եռակողմ բանակցությունների համար։ Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ նրանց կմիանա նաև բանակի քարտուղար Դեն Դրիսկոլը։ Վլադիմիր Զելենսկին բանակցություններին է ուղարկում իր գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովին, նախագահի աշխատակազմի ղեկավարին, նրա տեղակալին և Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովին։
Կրեմլի տվյալներով՝ բանակցություններին կմասնակցի Պուտինի դեսպանորդ Կիրիլ Դմիտրիեւը, ինչպես նաև ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Իգոր Կոստյուկովի գլխավորած թիմը։
Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ սա կլինի ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև առաջին եռակողմ հանդիպումը ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։

Русский