Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ

Blog Image

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում օգոստոսի 19-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում «Toyota» մակնիշի ավտոմեքենայի և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարի մասնակցությամբ վթարի փաստով։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 18:50-ի սահմաններում նշված հատվածում մեկ այլ ավտովթար էր տեղի ունեցել ու մինչ պարեկները սպասում էին, որպեսզի այդ վթարով, որի հետևանքով կային վիրավորներ, դեպքի վայր ժամանեին ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները, «Toyota»-ի և «Scania» մակնիշի  բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցավ ավտովթար, բարեբախտաբար, առանց տուժածների։

Դեպքի վայրում վարորդները միմյանց էին մեղադրում վթարի մեջ, իսկ այդ վթարից հետո սկսվեց մի իսկական երթևեկության քաոս, քանի որ ԱՊՊԱ-ն մեկ ժամից ավելի չկար, խցանումն էլ անցնում էր մի քանի կիլոմետրը։

ՊԾ Արմավիրի մարզի գումարտակում պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Send