Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհապաղ վերսկսել երկխոսությունը՝ զենքի վերահսկողության նոր համակարգ ստեղծելու համար

Blog Image

Ռազմավարական հարձակողական  կարողությունների կրճատումների մասին պայմանագրի ժամկետի ավարտը աննախադեպ վտանգ է ներկայացնում համաշխարհային անվտանգության համար. դա մռայլ պահ է ամբողջ աշխարհի համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Կես դարից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մենք բախվում ենք մի աշխարհի, որտեղ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների՝ աշխարհի միջուկային զենքի մեծ մասի տիրապետող երկու պետությունների ռազմավարական միջուկային զինանոցների վրա որևէ պարտադիր սահմանափակում չկա։ Սա լուրջ պահ է միջազգային խաղաղության և անվտանգության համար», - ասել է Գուտերեշը, որի հայտարարությունը հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում։

Նա կոչ է արել Ռուսաստանին և Միացյալ Նահանգներին անհապաղ վերսկսել երկխոսությունը՝ զենքի վերահսկողության նոր համակարգ ստեղծելու համար։

 

 

Send