«Հայրենիք» կուսակցությունն ունի իր ծրագիրը, իր ճանապարհով գնալու է առաջ»,- Armlur TV-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանը։
Հանրության կողմից ընդդիմադիր ուժերին տրված հարցին էլ՝ իշխանությունները ձախողել են ամեն ինչ, իսկ ի՞նչ են անելու իրենք, պատասխանել է. «Աշխատելու ենք»։
«Մեծ աշխատանք ենք անելու։ Առաջինը՝ վերականգնելու ենք մեր անվտանգությունը, որովհետև զարգացման ամենակարևոր գործոնը երկարաժամկետ անվտանգությունն է, որը, ցավոք, չկա։ Այն կեղծ խաղաղությունը, որի մասին իշխանությունը խոսում է, շատ հեղհեղուկ է և ցանկացած պահի կարող է փշրվել։ Շանտաժի լեզվով խաղաղություն չի լինում։ Ալիևի կամ Ադրբեջանի դուրը Հայաստանի իշխանությունների արած ինչ-որ մի բան հենց դուր չի գալիս, անմիջապես սպառնում են պատերազմով, իշխանությունն էլ անմիջապես սկսում է արդարանալ։ Ու դա մարդկանց ներկայացնում են իբրև խաղաղություն։ Դա կարող է կարճ ժամանակ տևել, և ցանկացած ժամանակ այդ «խաղաղությունը» կարող է փշրվել։ Իսկ մեզ պետք են երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ։ Առաջինը դա պետք է ապահովենք, երբ գանք։
Երկրորդը՝ օրենսդրական ճիշտ փոփոխություններ պետք է անենք, որոնց արդյունքում մարդիկ կկարողանան ապրել, արարել, զարգանալ, գումար աշխատել, սովորել, առողջ, բարեկեցիկ լինել։ Ժողովուրդը հենց դրան է սպասում»,- ասել է «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։

Русский