Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում

Blog Image

Բրազիլիայում ընթացող բռնցքամարտի Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են սկսել իրենց ելույթները: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Արթուր Բազեյանը մրցավարների միաձայն որոշմամբ առավելության է հասել Արգենտինայի ներկայացուցչի նկատմամբ: Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է ընդգծված առավելություն և վստահորեն հաղթանակ տոնել:

Մրցաշարում հաղթական մեկնարկ է գրանցել նաև Նարեկ Մանասյանը: Վենեսուելացի Վիլմեռ Ռոայի հետ մրցավեճում հայ մարզիկն ի սկզբանե նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և, գրագետ տակտիկական մենամարտ անցկացնելով, վճռել է հանդիպման ելքն իր օգտին:

Send