Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը

Blog Image

Հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.

Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»

 

Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»

Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»

Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»

Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։

Քննական կենտրոնների ցանկը տե՛ս կայքում՝ https://escs.am/am/news/33801:

Send