Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԶՈՒ բարձրագույն և ավագ uպայական կազմերի Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել է Սուրեն Պապիկյանը

Blog Image

Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի 2026 թվականի ատեստավորման գործընթացի հերթական փուլը։ Ֆիզիկական պատրաստության քննական գործընթացին հետևել են պաշտպանության նախարար, ատեստավորման հանձնաժողովի նախագահ Սուրեն Պապիկյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

 

Ատեստավորման հերթական փուլին ներգրավված բարձրաստիճան սպաները քննություններ են հանձնել ֆիզիկական պատրաստության վարժաձևերից։ 1000 և 3000 մետր վազքի վարժաձևին հետևել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Send