Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Իրանում բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել։
«Թրամփը պնդում էր, որ Իրանում 32,000 մարդ է սպանվել։ Մենք արդեն հրապարակել ենք անունները՝ իրենց ազգային անձնագրերի համարներով։ Եթե որևէ մեկն ունի այլ անուններ, թող հրապարակի դրանք՝ ապացույցներով»,- հայտարարել է Պեզեշկիանը։
Նրա խոսքով՝ այս իրադարձությունների ժամանակ «թշնամին ձգտում էր վարչակարգի փոփոխության»։
«Նրանք, ովքեր մզկիթներ էին հրկիզում և սպանում անվտանգության ուժերին, այլևս չեն համարվում ցուցարարներ։ Արդյո՞ք բողոքող անձը դպրոց է քանդում։ Արդյո՞ք բողոքող անձը մզկիթ է հրկիզում», - ընդգծել է Իրանի նախագահը։

Русский