Ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը և կատակերգու Սթիվեն Քոլբերտը հայտարարել են, որ աշխատում են «Մատանիների տիրակալը» նոր ֆիլմի սցենարի վրա։ Նրանց տեսաուղերձը հրապարակվել է «Warner Bros.»-ի կողմից X-ում։
«Ես անընդհատ վերընթերցում եմ «Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը» ֆիլմի սկզբի վեց գլուխները, որոնք դուք երբեք չեք ադապտացրել առաջին ֆիլմում։ <...> Կարո՞ղ ենք ստեղծել մի բան, որը լիովին հավատարիմ կլինի գրքերին և միևնույն ժամանակ լիովին համապատասխանի ձեր արդեն նկարահանած ֆիլմերին», - հարցրել է Քոլբերտը Ջեքսոնին տեսանյութում։
Ֆիլմը, որը նախնական անվանումով «Մատանիների տիրակալը. Անցյալի ստվերը» կթողարկվի «Մատանիների տիրակալը. Գոլումի որսը» ֆիլմից հետո, որը ներկայումս մշակման փուլում է ռեժիսոր Էնդի Սերկիսի հետ, գրել է «The Hollywood Reporter»-ը։ Սերկիսը խաղացել է Գոլումի դերը բնօրինակ եռապատման մեջ։

Русский