Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում ու Տյումեն քաղաքում Ուկրաինայի հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել։

Ռուսաստանի Ուստ-Լաբինսկ քաղաքում հունիսի 6-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել Պոլտավայի նավթամբարը։ Հրդեհը ծածկել է մոտ 5000 քառակուսի մետր տարածք։

Տյումենում հրդեհ է բռնկվել Ռուսաստանի «Անտիպինսկի» ամենամեծ մասնավոր նավթավերամշակման գործարանում։

Տարեկան ավելի քան 9 միլիոն տոննա նավթի նախագծային հզորությամբ նավթավերամշակման գործարանը արտադրում է բենզին, դիզելային վառելիք և այլ նավթամթերքներ Ռուսաստանի ներքին շուկայի համար։

Send