Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչպե՞ս է Սպիտակում դшժшն ծ եծի ենթարկված դպրnցականի վիճակը

Blog Image

Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13–ամյա Ալիկ Հ.-ն այտոսկրի կոտրվածք է ստացել։  MediaHub-ի տեղեկություններով` վնասվածքը միջին ծանրության է։

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 247-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը): Կատարվում է նախաքննություն:

Ավելի վաղ գրել էինք, որ երեկ Լոռու մարզի դպրոցներից մեկում դաժան ծեծի է ենթարկվել 13-ամյա մի տղա: Նա 12:50-ի սահմաններում տեղափոխվել է «Սպիտակ» բժշկական կենտրոն։ Բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է, և որ ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ըստ տեղեկությունների՝ Ալիկ Հ.-ին բուժկենտրոն են տեղափոխել հենց այն դպրոցից, որտեղ նա սովորում է։

Էմմա Մարտիրոսյան

Send