Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը․ Ալիեւ

Blog Image

Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես տարածաշրջանային կարևոր տրանսպորտային հանգույց՝ ապահովելով հուսալի տարանցում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջազգային միջանցքներով. այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում։

«2026 թվականի առաջին կիսամյակում Ադրբեջանի տարածքով իրականացվող տարանցիկ փոխադրումների ծավալն աճել է 10 տոկոսով՝ հասնելով գրեթե 8 միլիոն տոննա բեռի։ Միջնաժամկետ հեռանկարում մեր նպատակն է Ադրբեջանի տարածքով «Արևելք-Արևմուտք» և «Հյուսիս-Հարավ» երթուղիներով բեռնափոխադրումների ծավալը հասցնել 15 միլիոն տոննայի՝ յուրաքանչյուր ուղղությամբ», - ընդգծել է Ալիեւը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նաև պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և այդ տարվա աշնանը կազմակերպել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։

Send