Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գողության դեպք՝ Կոտայքի մարզում․ բնակարանից գողացել են գումար և ոսկյա զարդեր․ վնասը մոտ 3 մլն է

Blog Image

Հունվարի 1-ին, գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչություն է զանգահարել Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Ռուստամ Շ․-ն և հայտնել, որ իր բնակարանից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է ոստիկանության Կոտայքի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ քրեական ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով տեղում Ռուստամ Շ․-ն ոստիկաններին հայտնել է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի ժամը 22։30-ից մինչև 2026թ.-ի հունվարի 1-ը ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի իր տան առաջին հարկի եվրոպական արտադրության պատուհանը բացելու միջոցով մուտք են գործել ներս, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել 2-րդ հարկի ննջասենյակում գտնվող մետաղյա պատուհանի դուռը և այնտեղից հափշտակել 1 մլն 700 հազար դրամ գումար, 200 եվրո, 5000 ռուբլի գումար, պլասմասե տարայի մեջ առկա մոտ 400 հազար դրամի մետաղադրամ, 2 հատ կանացի թևնոց, 2 հատ կանացի մատանի, 1 զույգ ականջօղ, 1 հատ վզնոց, պատճառելով ընդհանուր մոտ 3 մլն  դրամի գույքային վնաս։

Կոտայքի քրեական ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ հանցանք կատարած անհայտ անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։

Send