Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Իրանից արձակված բալիստիկ հրթիռը «խախտել է» Թուրքիայի օդային տարածքը | Պենտագոնը հրապարակել է Իրանում թիրախներին հարվածելու կադրեր (տեսանյութ)

Blog Image

- Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իրանից արձակված բալիստիկ հրթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը և խոցվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ ուժերի կողմից: Բեկորներն ընկել են Գազիանթեպի մոտակայքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհեր չկան: ՊՆ-ն ընդգծել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս բարիդրացիական հարաբերություններին ու տարածաշրջանային կայունությանը, բայց Թուրքիայի տարածքին ուղղված ցանկացած սպառնալիք «կստանա վճռական և անհապաղ պատասխան»: «Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին, որ Թուրքիայի նախազգուշացումներին ուշադրություն դարձնելը բոլորի շահերից է բխում», - հայտարարել է գերատեսչությունը։

- Պենտագոնը հրապարակել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից Իրանում թիրախներին հարվածելու կադրեր։

- Թեհրանի նահանգի Ղոդս քաղաքին ավիահարվածներ են հասցվել։

Կադրերն այստեղ

Send