Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների իրական կամարտահայտման հնարավորության կոպտագույն ոտնահարում. Կոստանյան

Blog Image

«Այս ապօրինությունները միջազգային հանրության կողմից չեն կարող մնալ անհետևանք և անարձագանք»,- գրել է ԱԺ նախկին պատգամավոր, «ՀայաՔվե» նախաձեռնության անդա Աննա Կոստանյանը հրավիրելով  միջազգային դիտորդական առաքելությունների և  կազմակերպությունների ուշադրությունը։

«Նիկոլ Փաշինյանը, շտապելով հայտարարել ընտրությունների վերջնարդյունքները և հաստատելով, թե իբրև միանձնյա ձևավորում է իշխանություն, փաստացի հարված է հասցնում ՀՀ ԿԸՀ-ի` որպես անկախ մարմնի գործառույթին և խախտում ընտրական բնականոն և օբյեկտիվ ընթացքն ապահովելը:

Ընտրական օրենսգրքի խախտումով` ընտրական գործընթացները մի շարք համայքների ընտրատեղամասերում շարունակվել են սահմանված ժամկետից առավելագույնս անց (20:00-ից հետո), որտեղ հարյուրավոր զինվորականներ են բերվել ընտրելու տեղերում, ԿԸՀ պաշտոնական կայքը շարունակաբար աշխատել է խափանումներով է`ցույց չտալով հաշվարկի իրական արդյունքները, ինչն ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում դեռևս պարզ չէին կարող լինել բոլոր ընտրատեղամասերի ամբողջական արդյուքները:

Մինչդեռ վերջինս, որպես վերջնարդյունք, ՀՀ քաղաքացիներին ներկայացրել է ամբողջական տվյալների իմիտացիա․ սա ինչ է, եթե ոչ բացահայտ ու աներկբա ընտրակեղծիք: Սրան զուգահետ հարևան պետություններից շտապել են շնորհավորել նրան որպես վարչապետի, ինչը ևս խախտում է ժողովրդավարական հիմունքներով վարչապետի ընտրման սկզբունքը. հիշեցնեմ, որ վարչապետին ընտրում է Ազգային ժողովը, երբեք և ոչ մի պարագայում պատգամավորի թեկնածուն չի կարող ինքնահռչակվել որպես վարչապետ, դա փաստացի հանդիսանում է իշխանազավթման փորձ:

Զուգահեռաբար աշխատել և ընդդեմ ՀՀ քաղաքացիների է աշխատում միջազգային մամուլը` հիմնվելով Նիկոլ Փաշինյանից ստացված կեղծ տեղեկությունների վրա: Ըստ էության, տեղի է ունենում ՀՀ քաղաքացիների իրական կամարտահայտման հնարավորության կոպտագույն ոտնահարում:

Այս ամբողջ կեղծիքի ստեղծման համար ամբողջ օրվա ընթացքում ընտրական գործընթացն ուղեկցվել է ընդդիմադիր ուժերի պատգամավորի թեկնածուների և տարբեր ներկայացուցիչների մասսայական ձերբակալություններով, ինչը ևս փաստացի ահի մթնոլորտի ձևավորման վառ դրսևորում է և շանտաժ, որպեսզի հոգեբանական ներգործություն ունենա ընդդիմադիր ուժերի վրա:

Սույն գրառման տակ տեղադրելու եմ բոլոր խախտումներն ու կեղծիքները, որոնք կատարվել են Նիկոլ Փաշինյանի ենթակաների և աջակիցների ձեռամբ. եթե բաց թողնեմ ակնբախ դեպքեր, խնդրեմ ավելացրեք մեկնաբանություններում»,- գրել է Կոստանյանը։ 

Մեկ այլ գրառման մեջ նշել է. «Ամեն պարագայում, Նիկոլ Փաշինյան ու «Քաղաքացիական պայմանագիր», մի օր պատասխան եք տալու ձեր կատարած էս բոլոր այլանդակությունների ու ինքնաիրավչության համար, մենք էդ օրն անպայման տեսնելու ենք։ Հոգեկան, հոգեբանական ու ֆիզիկական համատարած էս տեռորը, որի մեջ բոլորիս 8 տարի շարունակ պահում եք, ուղղակի չեք մարսելու»։

Send