Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիայում գտնվող ռուսական ռազմաբազաները կանցնեն Դամասկոսի վերահսկողության տակ

Blog Image

Դամասկոսն ու Մոսկվան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը սահմանում է Սիրիայում ռուսական ռազմական բազաների ապագան, այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Մեկուկես տարի տևած բանակցություններից հետո Խմեյմիմում և Տարտուսում գտնվող ռուսական ռազմական բազաների ապագան վերջապես որոշվել է. կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիր», – ասվում է հայտարարության մեջ։

Սիրիայի նախարարությունը հույս է հայտնել, որ փաստաթուղթը «կբացի նոր էջ Ռուսաստանի և Սիրիայի միջև հարաբերություններում»։

Նախարարությունը պարզաբանել է, որ ռուսական ռազմական բազաները կվերածվեն համատեղ ռազմական ուսումնական կենտրոնների, որոնք կծառայեն երկու կողմերի շահերին։

Սիրիական կողմը նաև հայտարարել է, որ բոլոր քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը, պետք է աստիճանաբար անցնեն Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիական վարչակազմի վերահսկողության տակ։

«Հուշագրի համաձայն՝ բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն ոչ ավելի, քան երեք ամսվա ընթացքում», – ասվում է հայտարարության մեջ։

Send