Հունական Լեսբոս և Սամոս կղզիների մոտ խորտակվել են օտարերկրացիներ տեղափոխող երկու նավակներ, ինչի հետևանքով մահացել է առնվազն 12 մարդու, այդ թվում՝ 1 նորածին, գրել են ԶԼՄ-ները։
Սամոս կղզու մոտակայքում նավակներից մեկի շրջվելու հետևանքով առնվազն 6 մարդ զոհվել է, իսկ 14-ը՝ փրկվել։
Մեկ այլ միջադեպ տեղի է ունեցել Լեսբոս կղզու ափերի մոտ։ Միգրանտներ տեղափոխող մի նավակ, որն ընթացել է առանց նավիգացիոն լույսերի, հետապնդման ընթացքում բախվել է պարեկային նավին ու շրջվել։ Արդյունքում առնվազն 6 մարդ, այդ թվում՝ մեկ նորածին, մահցել է, իսկ 8-ը՝ փրկվել։

Русский