Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արծրուն Հովհաննիսյանը նո՞ր պաշտոն ունի․ ՊՆ-ում փոփոխություններ են եղել

Blog Image

Հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները՝ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագրեր, որոնց համաձայն՝

գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը նշանակվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,

գեներալ-մայոր Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից,

գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ:

Send