Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զազրելի երևույթ ․ Ոստիկանները խոշտանգել են 14–ամյա արցախցի տղայի. փաստաբանն ահազանգում է

Blog Image

Զազրելի երևույթ է տեղի ունեցել՝ արցախցի մի երեխայի են խոշտանգել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«14 տարեկան երեխա, որը ենթադրաբար կասկածվում է ինչ-որ հանցագործության կատարման մեջ, հետագայում պարզվել է, որ անգամ արարքը հանցագործություն չի հանդիսանում։ Այդ հարցում, կարծում եմ, նաև համոզել են ոստիկանները, որովհետև երեխային շուտով բաց են թողել, բայց այդ երեխային շենքի շքամուտից դուրս գալու պահին թվով 3-4 ոստիկաններ հարձակվում են նրա վրա և, բիրտ ուժ կիրառելով,  ձերբակալում և տեղափոխում ոստիկանության բաժանմունք։ Ընդ որում, այդ տեղափոխման գործընթացը զուգորդվում է երեխայի նկատմամբ հայհոյանքներով, այդ թվում՝ նաև սեռական բնույթի՝ «գիտես՝ քո արարքի համար քեզ ի՞նչ ենէ ասում» և այլն,  այսպիսի սպառնալիքներով։

Երեխան ոստիկանության բաժնում գտնվում էր առանց հոգեբանի մասնակցության։ Հոգեբանը բավականին ուշ է ժամանել, իսկ ծնողն այդ ամեն ինչի մասին տեղեկանում է 2-3 ժամ հետո։ Հետագայում երեխային բաց են թողնում, բայց երեխան գտնում է հոգեկան շատ խիստ հուզված և լարված վիճակում։ Այս պահի դրությամբ ունի հոգեբանի ներգործության խիստ անհրաժեշտություն։

Տեղի ունեցածն անընդունելի է, քննադատելի և զազրելի երևույթ՝ անկախ երեխայի արցախցի լինելու հանգամանքից։ Իհարկե, այդ հանգամանքն ավելի մեծ ցավ է պատճառում ինձ, բայց սա երեխայի իրավունքի կոպիտ խախտում է, ընդ որում, այնպիսի խախտում, որ անհետևանք մնալ չի կարող։ Հուսով եմ՝ Ներքին գործերի նախարարության համապատասխան բաժնում համապատասխան կարգապահական վարույթ  կնախաձեռնվի։ Այս փաստի առթիվ անգամ հաղորդում եմ ներկայացրել Խոշտանգուների վարչություն՝ խնդրելով գնահատական տալ տեղի ունեցածին»,-ասաց արցախցի փաստաբանը։ 

Send