Մոսկվան կանխատեսել էր, որ ԱՄՆ-ն կարող է հրաժարվել ռուսական նավթ գնելու լիցենզիաների երկարաձգումից, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պեսկովի խոսքով` սա մի քանի հնարավոր սցենարներից մեկն է եղել։ «Գիտեք, մենք ամիսներ և տարիներ շարունակ ապրում ենք պատժամիջոցների ծանրության տակ, որոնք մենք անօրինական ենք համարում միջազգային իրավունքի համաձայն», - ասել է Պեսկովը։

Русский