ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ունեն հանձնարարական՝ Սևանա լճից իրականացվող ջրառը չգերազանցել՝ օրենքով սահմանված չափաքանակը՝ 170 միլիոն մ3-ը։
Նա նաև նշեց, որ 2017 թ․-ից ի վեր առաջին անգամ այս տարվա հունվարին Սևանա լճում գրանցվել է ջրի մակարդակի բարրձրացում՝ 1 սմ-ով։
«Ընդհանուր աշխատանքների հետ կապված կոյուղիների մաքրման և առհասարակ՝ կենցաղային աղբից մաքրելու, նաև ծրագրային մի շարք պրոյեկտներ ունենք, որոնք նույնպես կառավարությունում են և քննարկում ենք։ Մեր գնահատմամբ և Ասիական զարգացման բանկի գործընկերների օգնությամբ արված ուսումնասիրությունների արդյունքում՝ կազմում է 270 միլիոն եվրոյի չափով»,- ասաց նա։

Русский