Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Կենդանակերպի այս նշանները կարծում են, թե երեխաներին պետք է թույլ տալ անել ամեն ինչ

Blog Image

Մինչ 19-րդ դարում երեխաներին գրեթե ոչինչ չէր թույլատրվում, այսօր ծնողների շրջանում ավելի ու ավելի տարածված է դառնում դաստիարակության «թույլատրող» (ազատ) մոտեցումը, որը հաճախ շփոթում են բացարձակ և անվերահսկելի ազատության հետ։ Աստղաբան Լյուդմիլա Բուլգակովան առանձնացրել է կենդանակերպի այն նշանները, որոնք կարծում են, թե երեխաներին պետք է թույլ տալ անել ամեն ինչ։

Խեցգետին
Խեցգետինները՝ անկախ սեռից, այնքան ուժգին են սիրում իրենց երեխաներին, որ ցանկացած անհրաժեշտ սահմանափակում ընկալում են որպես ողբերգություն կամ երեխայի իրավունքների ոտնահարում։ Այդ իսկ պատճառով նրանք ձգտում են երբեք ոչինչ չմերժել երեխաներին և որևէ արգելք չդնել՝ համարելով, որ դա նրանց դաստիարակելու միակ ճիշտ ճանապարհն է։

Առյուծ
Առյուծները համոզված են, որ իրենց երեխաները, ինչպես և իրենք՝ Առյուծները, պետք է ծննդյան օրվանից ապրեն շքեղության մեջ։ Խիստ, սահմանափակող կարգապահական միջոցները պարզապես չեն տեղավորվում նրանց աշխարհայացքում։ Այս նշանի ներկայացուցիչների երեխաները մեծանում են արքայական պայմաններում՝ երբեք չբախվելով «ոչ» պատասխանին։

Աղեղնավոր
Լինելով կենդանակերպի ամենաազատասեր նշանը՝ Աղեղնավորները կարծում են, որ իրենք իրավունք ունեն անելու եթե ոչ ամեն ինչ, ապա գոնե շատ բան, և չեն տեսնում որևէ պատճառ, թե ինչու պետք է իրենց երեխաները տարբերվեն։ Ավելին, նրանք հաճախ պարզապես ալարկոտ են՝ իրենց երեխաների համար սահմաններ գծելու, էլ չասած՝ այդ սահմանների պահպանումը վերահսկելու մասին։

Send