Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր բարձրաձայնված ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը ընթացք է տրվել։ Այդ մասին MediaHub-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Խոսքը վերաբերում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին։
Հիշեցնենք, որ Փաշինյանը նախորդ տարի օգոստոս ամսին տված ճեպազրույցում ասել էր՝ կառավարությունը չի կատարելու «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագանձման քայլերն արգելող Ստոկհոլմի արբրիտրաժի հրատապ որոշումը, նաև հայտարարել էր՝ հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։
«Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Ընդհանրապես եթե կառավարությունում մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան, եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ», - ասել էր նա։
Նրա հայտարարությունից մեկ օր անց Դրմեյանը ազատման դիմում էր գրել։

Русский