Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լիբանանում զnhվել են իսրայելցի տանկիստներ «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով. նաև վիրավnրներ կան

Blog Image

Հարավային Լիբանանում «Հըզբոլլահ» զինյալ խմբավորման հարձակման հետևանքով զոհվել են իսրայելցի 4 տանկիսներ։

Ուրբաթ երեկոյան Լիբանանի Քֆար Թեբնիտ գյուղում «Հըզբոլլահի» հարվածի հետևանքով զոհվել են Իսրայելի պաշտպանության բանակի չորս զինվորներ, այդ թվում՝ 32-ամյա փոխգնդապետ Դոր Գեդալիա Բեն Սիմհոնը, ով 401-րդ զրահապատ բրիգադի 52-րդ գումարտակի հրամանատարն է եղել։

Զինվորներին տեղափոխող տանկը խոցվել է անօդաչու թռչող սարքի կամ հակատանկային հրթիռի միջոցով։ Մի քանի ժամ անց նույն տարածքում անօդաչու թռչող սարքի կողմից դիվերսանտների ստորաբաժանման վրա հարվածից հետո վիրավորվել են ևս հինգ իսրայելցի զինվորներ, որոնցից մեկը ծանր վիճակում է։

Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հարավային և արևելյան Լիբանանում «Հըզբոլլահի» տասնյակ թիրախների, այդ թվում՝ հրամանատարական կենտրոնների և հրթիռային կայանքների վրա հարվածների մասին։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ կեսգիշերից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 18 և վիրավորվել 33 մարդ։

Send