Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Քաղաքականություն

Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթեր կլինեն․ հանդիպում «Turkish Airlines»-ի ներկայացուցիչների հետ

Blog Image

2026 թվականի փետրվարի 4-ին ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպեց Turkish Airlines ավիաընկերության ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում ավիաընկերության ներկայացուցիչները ներկայացրին 2026 թվականի մարտի 11-ից նախատեսվող Ստամբուլ–Երևան–Ստամբուլ չվերթերը, դրանց զարգացման հեռանկարները, ինչպես նաև առաջիկայում նոր ուղղություններով չվերթերի իրականացման հնարավորությունները։

Կողմերը փոխանակեցին տեղեկատվություն թիրախային շուկաների և վիճակագրության վերաբերյալ, ինչպես նաև քննարկեցին մարքեթինգի և խթանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

ՀՀ Զբոսաշրջության կոմիտե

Send